Մերձավոր Արեւելքը` լուրջ փորձություն է համաշխարհային հանրության համար

PanARMENIAN.Net - Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ ԷԲԴ-ՊՀ-ի համաշխարհային քաղաքականության եւ համաշխարհային էկոնոմիկայի ֆակուլտետի համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, ՌԱԱ-ի միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակից Գեորգի Միրսկոյի «Մերձավոր Արեւելք. չորս թեժ կետեր» վարպետության դասընթացը: Ինչպես հաղորդում է Մոսկվայից PanARMENIAN.Net ի թղթակիցը, Գեորգի Միրսկոյը նվիրել է իր ելույթը արաբա-իսրայելական հակամարտության իրավիճակի, Իրակին, Աֆղանստանում պատերազմին եւ Իրանի միջուկային ծրագրին: Մեծ Մերձավոր Արեւելքը աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանն է, տարածաշրջան, որտեղ ընթանում է միակ լայնածավալ պատերազմը Աֆղանստանում, կարծում է նա: Պրոֆեսորի կարծիքով, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը լուրջ փորձություն է ամբողջ համաշխարհային հանրության համար: «Պատժամիջոցները, որոնք կիրառվում են իրանական միջուկային ծրագրին, առաջին հերթին օգնում են ԱՄՆ-ն զսպել Իսրայելի հարվածը Իրանի դեմ», նշել է Միրսկին:



Իրաքի պատերազմը ԱՄՆ-ի համար վերածվեց հակաամերիկյան տրամադրությունների աճով եւ Իրանի Իրաք ներթափանցումով: Տապալելով Սադդամ Հուսեյնի ռեժիմը, ԱՄՆ-ն չկարողացավ ստեղծել երկրի արդյունավետ քաղաքական կառուցվածքը: Նման իրավիճակում չի նկատվում ոչ իրաքյան խնդրի լուծման առաջխաղացում, ոչ էլ իրավիճակի հետագա բացասական զարգացում, ինչպես եւ արաբա-իսրայելական հակամարտության դեպքում` ժամանակակից ամենաերկարատեւ զինված հակամարտությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---