Ադրբեջանական հեռուստատեսությունը սկսել է հայերեն խոսել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում բացվել է «ATV International» հեռուստաալիքը, որը կհեռարձակվի նաեւ հայերենով: Բազմալեզու հեռուստաալիքի հիմնական նպատակն է քարոզել Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության պատճառները:



Հեռուստաալիքը, որը կհեռարձակվի 4 լեզվով` հայերեն, ֆարսի, անգլերեն ու ռուսերեն: Նորությունների թողարկումները եթեր կգնան երկու անգամ, 12-15 րոպե տեւողությամբ յուրաքանչյուր լեզվով:



Հեռուստաալիքի աշխատակիցների խումբը, որը կաշխատի հայերեն թողարկման վրա, ձեւավորված է ավագ տարիքային խմբի մարդկանցից: Նրանք հայերեն կսովորեցնեն երիտասարդներին, հաղորդում է Bakiliar.AZ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---