Իրանը փորձում է խանգարել Թուրքիային տարածաշրջանային առաջնորդ դառնալու գործում

PanARMENIAN.Net - «Վերջին տարվա ընթացքում հայկական ուղղությամբ Իրանի քաղաքականության ակտիվացումը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի մեկնարկի հետ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջնորդելու վերաբերյալ Իրանի հաճախացած հայտարարությունների մասին:



Նրա խոսքով, դրանով իսկ Իրանը մտադիր է խոչընդոտել Թուրքիայի տարածաշրջանային առաջնորդ դառնալուն, որպեսզի ինքը զբաղեցնի այդ տեղը: «Իրանը հասկացել է, որ իր գլխավոր մրցակիցը կարող է խոշոր խաղացող դառնալ տարածաշրջանում, եւ դրան խոչընդոտելու համար ինքը սկսել է ակտիվորեն գործել»,- նշեց Բաբուխանյանը: Նրա խոսքով, Իրանն ակտիվացել է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ուղղությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---