Ուկրաինայի եւս մեկ քաղաք ընդունել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իզյումսկի քաղաքային խորհուրդը քննարկելով եւ միաձայն ընդունելով Իզյումսկ քաղաքի «Հայաստան» հայկական համայնքի վարչության պետի ուղերձը, դատապարտելով Հայերի ցեղասպանությունը, որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին եւ Վերին Ռադային` խնդրելով աջակցել հայ ժողովրդին եւ օրենսդրորեն ամրագրել Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության ընդունման ու դատապարտման հարցը:

Նիկոլայ Ադիխանյանը Analitika.at.ua-ի թղթակցի հետ զրուցելիս ասել է, որ այն շատ կարեւոր իրադարձություն է Ուկրաինայի հայկական համայնքի եւ ողջ հայ ժողովրդի համար: Ադիխանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին` աջակցության համար: Հատկապես շնորհակալություն է հայտնել Իզյումսկի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսանդր Բոժկովին, Իզյումսկի քաղխորհրդի քարտուղար Կոնստանտին Օլշանսկուն, քաղխորհրդի փոխնախագահին, մարդասիրական հարցերով պատգամավորական մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Յավդոկիմենկոյին, բոլոր պատգամավորներին, փորձագետներին, ովքեր իրենց ավանդն են ներդրել այդ կարեւորագույն իրադարձության մեջ:



Սա Ուկրաինայում արդեն երրորդ որոշումն է. 2005 թ. մայիսի 19-ին Ղրիմի Վերին Ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման օր, 2009 թ. նոյեմբերի 26-ին

Հոլոսեեւյան շրջանային խորհուրդը Կիեւում դատապարտել է Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---