Հայկ Բաբուխանյան. Ինձ հետաքրքրում է Վրաստանի հայերի դրությունը, այլ ոչ թե Սահակաշվիլիի հայտարարությունները

PanARMENIAN.Net - Սահակաշվիլին վրաց ժողովրդի դժբախտությունն է, քանի որ վերջինս բավականաչափ է տուժել նրա գործողությունների պատճառով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, դրա հետեւանքով վրաց ժողովուրդը շատ բարդույթավորված է դարձել:



Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության լուծման ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարգավորման գործընթացի առնչությամբ Վրաստանի նախագահի վերջին հայտարարությունների վերաբերյալ PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Բաբուխանյանն ասաց, որ իրեն չեն հետաքրքրում Սահակաշվիլիի հայտարարությունները: «Ինձ ամենաշատը հետաքրքրում է Վրաստանի հայերի դրությունը, քան նման հայտարարությունները»,- նշեց Հայկ Բաբուխանյանը` ավելացնելով, որ Սահակաշվիլին մի բան ասում, մեկ այլ բան անում է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---