Տիգրան Սարգսյան. Հայաստանը նախապատրաստված է մուտք գործում 2010 թվական

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է դիմակայել ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքին, հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ամփոփելով 2009թ. արդյունքները: Ինչպես ասել է վարչապետը, ըստ McKinnsey միջազգային ընկերության կանխատեսումների, համաշխարհային ճգնաժամը կարող է ընթանալ 4 սցենարով` ըստ առաջին սցենարի, ճգնաժամը հիշեցնում է V-նման կիսաշրջան, որով նա արդեն հասել է իր գագաթնակետին, եւ այժմ եկել է վերականգնման փուլը: Ըստ երկրորդ սցենարի, ճգնաժամն արդեն հասել է հատակին, սակայն ակնկալվում է նրա երկրորդ ալիքը: Ըստ երրորդ սցենարի, որն առաջարկում է Ճապոնիան, ճգնաժամը հասել է հատակին, սակայն տնտեսությունը շատ դանդաղ կվերականգնվի եւ չի կարողանա վերադառնալ նախկին ցուցանիշներին 10 տարվա ընթացքում, իսկ չորրորդ սցենարով տնտեսությունը շատ դանդաղ կվերականգնվի:



Այդ առնչությամբ Տ.Սարգսյանը նշել է, որ այսօրվա դրությամբ մասնագետների մեծ մասը առաջին սցենարի կողմնակից են: «Ճգնաժամն այնպիսի երեւույթ է, որը չի ենթարկվում որեւէ կանխատեսումների, քանի որ հնարավոր չէ գնահատել նրա խորությունը եւ այն, թե երբ մենք կկարողանանք դուրս գալ այդ վիճակից, երբ կլինի երկրորդ ալիքը: Սակայն մենք պետք է պատրաստ լինենք բոլոր չորս սցենարներին»,-հայտարարել է նա: Ըստ նրա, Հայաստանը մուտք է գործում 2010թ. նախապատրաստված` 80 մլրդ դրամ կանխիկ մնացորդով, դրանից բացի կա նաեւ 54 մլրդ դրամ կայունացման հիմնադրամ, ինչպես նաեւ մենք լրացուցիչ օգնություն ստացանք ԵՄ-ից 100 մլն դոլարի չափով: «Դրանք բավական լուրջ պաշարներ են, որպեսզի 2010թ. մենք կարողանանք մակրոտնտեսական կայունություն ապահովել: 2010թ. մենք պատրաստ կլինենք դիմակայել նոր մարտահրավերներին»,-հավաստիացրել է նա:



Ավելին, ըստ վարչապետի, մակրոտնտեսական քաղաքականությունը բարձր է գնահատվում միջազգային կառույցների կողմից, որի արդյունքում Հայաստանն, անհրաժեշտության դեպքում, կկարողանա լրացուցիչ աջակցություն ստանալ դոնոր կազմակերպություններից, քանի որ վճարունակ երկիր է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---