Ահմեդ Դավուդօղլու. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պետք է «իմաստուն» լուծում ստանա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ չեն կարող տարաձայնություններ լինել: Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ սադրանքներ խանգարեն Անկարայի եւ Բաքվի հարաբերություններին: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` մեկնաբանելով Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո երկրների միջեւ առաջացած լարվածությունը:



Ընդ որում, մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Թուրքիայի կառավարոթյունը ճնշում կգործադրի խորհրդարանի վրա Արձանագրությունների վավերացման հարցում` Դավուդօղլուն ասել է, որ խորհրդարանի կամքն իր համար ամենից վեր է:



«Մենք անկեղծ ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու հարցում»,-ասել է Դավուդօղլուն` կոչ անելով «իմաստուն» վերաբերմունք ցույց տալ այդ հարցի հանդեպ, կոշտ ժամկետներ սահմանելու փոխարեն, գրում է Todayszaman.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---