Դիարբեքիրի փողոցներից մեկը հայ գրողի անունով են կոչել

PanARMENIAN.Net - Դիարբեքիրի` Թուրքիայի հարավ-արեւելքում ամենախոշոր քաղաքի փողոցներից մեկը թուրքահայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով են կոչել: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, այդ մասին որոշումն ընդունել է քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը: Փողոցի վերանվանման արարողությանը ներկա էր ինքը` գրողը:



Ավելի վաղ Ստամբուլում փողոցներից մեկն անվանվել է «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի անունով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---