Իրինա Ալեգրովան պարգեւատրվել է հայ արվեստում ունեցած ավանդի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան Armenian Music Awards 2009-ի 10-րդ արարողության շրջանակներում պարգեւատրվել է «Հայ արվեստում ունեցած ավանդի համար»:



Armenian Music Awards 2009-ի արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Nokia Theatre թատրոնի «Գիբսոն» ամֆիթատրոնում: Արարողությանը մասնակցելու համար հավաքվել են հայ էստրադայի գրեթե բոլոր աստղերը, իսկ գլխավոր հյուրերն էին Շառլ Ազնավուրն ու Իրիան Ալեգրովան:



Երգչուհու պատասխան նվերը հանդիսացավ «Հայաստան, ես կվերադառնամ քեզ մոտ» երգը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---