Լիբանանահայերը պահանջում են հայ-թուրքական Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան հայտարարել

PanARMENIAN.Net -
Հունվարի 10-ին Լիբանանում բողոքի ցույց կկայանա, որի մասնակիցները Հայաստանի ՍԴ-ից կպահանջեն հունվարի 12-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանն անհամապատասխան հայտարարել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:



Ցույցի կազմակերպիչները երեք հայկական ավանդական կուսակցություններն են` ՀՅ Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Ցույցին կմիանան նաեւ Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկական եկեղեցու եւ Հայ Ավետարանական եկեղեցու համայնքների, ինչպես նաեւ Լիբանանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Շահան Քանդահարյանը Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն է, Լիբանանի «Հայ դատ» հանձնաժողովի եւ ՀՅ Դաշնակցության անդամը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---