Իսպանիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցությունների ընթացքը կարագանա

PanARMENIAN.Net - Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը, ով ստանձնել է Եվրամիության նախագահի պաշտոնը, հույս է հայտնել, որ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ընթացող բանակցությունները արագ ընթացք կունենան:



Մորատինոսը հայտարարել է, որ իր նախագահության ժամանակ, որը տեւելու է վեց ամիս, Իսպանիան հույս ունի բանակցությունների 35 բաժիններից քննարկել եւս չորսը:



Տվյալ պահին քննարկման համար բաց են 12 բաժիններ, որոնց թվում են նախորդ ամիս սկսված` շրջապատող միջավայրին վերաբերող բանակցությունները: Սակայն մինչ այսօր հաջողվել է որոշում կայացնել ընդամենը մեկի վերաբերյալ:



Մորատինոսը նշելով, որ Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքի միակ հիմնախնդիրը Կիպրոսի հարցն է, հույս է հայտնել, որ առաջընթաց կլինի կղզու վերաբերյալ բանակցություններում, գրում է TRT Russian:



Եվրոպական միությունը(Եվրամիություն, ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպայի միության մասին պայմանագիր: Այն յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---