Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական գործընկերությունը պահպանվում է, չնայած ցուցադրական բոլոր հայտարարություններին

PanARMENIAN.Net -
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին եւ նրա գլխավորած պատվիրակությունը գտնվում են Անկարայում: PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցի ընթացքում Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը հայտնել է, որ Լիբանանի վարչապետն Անկարայում հանդիպումներ է ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: «Այս այցը հետեւում է վերջերս Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպմանը, որի ընթացքում որոշվել է միասնական ռազմավարություն մշակել: Պաշտոնական Անկարան նախկինում հայտարարել էր, որ ռազմավարական այդ միասնական ծրագրերին պետք է միանան Լիբանանն ու Հորդանանը», - ընդգծել է Շահան Կանդահարյանը:



Անկարա կատարած Հարիրիի այցի շրջանակներում Թուրքիայի եւ Լիբանանի միջեւ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Բացի այդ, կողմերը փոխել են մուտքի արտոնագրերի դրությունը, ինչպես նախկինում` Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ:



Շահան Կանդահարյանի կարծիքով, Իսրայելին ուղղված Թուրքիայի վարչապետի կոշտ հայտարարությունները պայմանավորված են Անկարայի քաղաքականությամբ, որը նպատակ ունի մերձենալու արաբական երկրների հետ:



«Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական գործընկերությունը որեւէ փոփոխություններ չեն կրել, չնայած ցուցադրական հայտարարություններին», - հայտարարել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը:



«Ազդակ»

«Ազդակ»-ը Լիբանանում գործող ՀՅԴ պաշտոնական օրգանն է: Թերթի առաջին համարը լույս է տեսել 1927 թ. մարտի 5-ին, Բեյրութում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---