Հայաստանի դպրոցներում 1990 թ. Բաքվում հայերի ջարդերին նվիրված դասընթաց է անցկացվելու

PanARMENIAN.Net -
Հայ դպրոցականները լիարժեք տեղեկատվություն կստանան 1990 թ. Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին: «Հունվարի 13-19-ին Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում պատմության մեկ դասաժամ է նվիրվելու 1990 թ. Բաքվում հայերի ջարդերին», - հունվարի 12-ին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի գիտության եւ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը :



Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---