Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը 2009 թ. տարեվերջին հրատարակել է նոր գրքեր

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեգինԲԾայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը 2009 թ. տարեվերջին լույս է ընծայել մի շարք գրքեր:

Հրատարակվել են`



ա. 20-րդ դարի հունական պատանեկան գրականության լավագույն վիպասաններից Պենելեոպե Դելտայի «Հանուն հայրենիքի» պատմավիպակը 10-րդ դարի բյուզանդական-բուլղարական հարաբերությունների մասին` Մարիաննա Ապրեսյանի թարգմանությամբ եւ նվիրատվությամբ.



բ. Աելիտա Դոլուխանյանի «Ներսես Մոկացի» մենագրությունը` 16-17-րդ դարերի նշանավոր եկեղեցական գործիչ, փիլիսոփա եւ բանաստեղծ Ներսես Մոկացու կյանքի, հասարակական գործունեության եւ բանաստեղծական ժառանգության մասին.



գ. Կարպիս Սուրենյանի` հայ ճարտարապետությանը նվիրված «Ոգու ամրոցներ» էսսեն, որ հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ.



դ. Լեւոն Միրիջանյանի հեղինակած «Աստվածաշունչը եւ մենք» աշխատությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակվել են «Հանուն հայրենիքի», «Ներսես Մոկացի», «Ոգու ամրոցներ», «Աստվածաշունչը եւ մենք» գրքերը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---