«Ուլիսը» ձեռք է բերել նոր խաղացողներ

PanARMENIAN.Net -
Հայաստանի ֆուտբոլի բրոնզե մրցանակակիր «Ուլիսը» մինչեւ Հայաստանի առաջնության սկիզբը կանցկացնի 2 ուսումնա-մարզական հավաք: Իսկ մինչեւ այդ, հունվարի 5-ց ակումբը սկսել է մարզվել Երեւանում:



Ակումբի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ նրա սաները հունվարի 12-ն անցկացրել են երկկողմ խաղ (ֆուտբոլիստները բաժանվում են երկու թիմի եւ կաղում են իրար դեմ):



Նրա խոսքերով, հունվարի 25-ն ակումբը Իջեւանում կսկսի երկշաբաթյա հավաք, իսկ փետրվարի 20-25` Ուրեկիում (Վրաստան):



«Ուլիս» ֆուտբոլային ակումբ

«Ուլիս» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 200 թ-ն, որպես «Դինամո` 2000», հետագայում վերանվանվել է «Դինամո-Զենիտ», իսկ 2006 թ-ն` «Ուլիս»: Հետաքրքրական է, որ ակումբը սկսել է իր երթը առաջնության մրցաշարային աղյուսակում միայն 2001 թ-ն, եւ միանգամից Գերագույն Խմբում: 2004 թ-ն թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ընդհանուր 5-դ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---