Գերմանիա մեկնելուց առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպանը ընդունել է հայ խաղաղարարներին14 հունվարի 2010 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ն Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը հայ խաղաղարարների պատվին, որոնք մասնակցելու են խաղաղապահ գործողությանը Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի շրջանակներում (ISAF), կազմակերպել էր ընդունելություն:«Ես շատ ուրախ եմ ընդունել ձեզ Գերմանիա մեկնելուց առաջ: ISAF-ի հետ հայ խաղաղարարների համագործակցության մասին որոշումը հետաքրքրի է քաղաքական տեսանկյունից: Հայաստանը մեծ փորձ ունի այդ հարցում, որը նա կուտակել է Կոսովոյում եւ Իրաքում», - ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը: Ընդունելությանը ներկա էր ՀՀ Ռազմական ուժերի պետշտաբի գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ այլ բարձրաստիճան զինծառայողներ եւ դեսպանատների ներկայացուցիչներ: Հայ խաղաղարարներ Աֆղանստան մեկնելուց առաջ հունվարի 10-ն կմեկնեն Գերմանիա, որտեղ կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին: ISAF-ը Անվտանգության ապահովման միջազգային ուժ է, որը գլխավորում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական զորակազմը: Այն գործում է Աֆղանստանի տարածքում 2001 թ-ց: Անվտանգության ապահովման միջազգային ուժերը ստեղծվել են 2001 թ-ի դեկտեմբերի 20-ն համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1386 բանաձեւի: Թալիբների ռեժիմի տապալումից հետո երկրում նրանց ներկայությունը անհրաժեշտ էր «աֆղանական Ժամանակավոր մարմնի Քաբուլում եւ հարակից տարածքներում անվտանգության ապահովելու համար, որպեսզի Ժամանակավոր մարմինը եւ ՄԱԿ-ի անձնակազմը կարողանան գործել անվտանգ պայմաններում»: 2003 թ-ի օգոստոսից ISAEF-ի հրամանատարությունը իրականացվում է ՆԱՏՕ-ի դաշինքի կողմից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |