Հունվարի 21-25-ը «Նարեկացի» արվեստների միությունում տեղի կունենան հանդիպումներ կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանի հետ

PanARMENIAN.Net - «Նարեկացի» արվեստիմիությունը հունվարի 21-ից 25-ըկազմակերպում է«Հանդիպում կինոռեժիսոր, լուսանկարիչԴոնԱսկարյանիհետ» խորագրով ծրագիր: Այնընդգրկումէ լուսանկարչական ցուցահանդես, ֆիլմերի ցուցադրություն եւվարպետության դասեր:



Ծրագրի շրջանակներում երիտասարդ ռեժիսորները եւ լուսանկարիչները հնարավորություն ունեն վարպետության դասերին մասնակցել իրենց ստեղծագործություններով: Ֆիլմերին եւ լուսանկարներին նախապես ծանոթանալու համար ընդունվում են հայտեր:



Դոն Ասկարյանը ռեժիսոր է, սցենարիստ, նկարիչ, մոնտաժեր: Ծնվել է 1949 թ-ն Լեռնային Ղարաբաղում: 1967-1973 Մոսկվայում ուսումնասիրել է արվեստի պատմությունը: Անդրեյ Տառկովսկու սաներից է: 1975 թ-ն արտագաղթել է Գերմանիա: Եվ միայն Հայաստանի անկախանալուց հետո վերադարձել է հայրենիք: Մինչ ձերբակալությունը 1975 թ-ն աշխատել է կինոքննադատ եւ ռեժիսորի օգնական: 1978 թ-ց ապրում է Բեռլինում: Հետեւյալ ֆիլմերի ռեժիսոր է . «Ավետիք» (1992), «Փարաջանով» (1998), «Կոմիտաս», «Երաժիշտներ», «Արջ», «Արարատի 14 տեսարանները» եւ այլն: Դոն Ասկարյանի ֆոտոաշխատանքների բազմաթիվ անհատական ցուցահանդեսները անցկացվել են Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երեւանում եւ աշխարհի այլ քաղաքներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---