ՎԶԵԲ-ը ՀՆԱ-ի 1,5 տոկոս աճ է կանխատեսում Հայաստանում 2010 թվականին

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 1,3-15 տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Հարկ է նշել, որ մեր գնահատականները եւ կանխատեսումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ 2010 թ. համար մի փոքր ավելի լավատեսական են, քան երկրի կառավարության կանխատեսումները: Մենք կանխատեսում ենք Հայաստանում ՀՆԱ-ի 1,5 տոկոսի աճ 2010 թվականին, ինչն էականորեն չի տարբերվում կառավարության կանխատեսումներից, սակայն այս տարին ցույց կտան` կանխատեսումները կլինեն ավելի լավը, թե վատը»,-ասել է նա:



Ինչ վերաբերում է սղաճի ցուցանիշներին, ապա ՎԶԵԲ-ը «կտրուկ տատանումներ չի ակնկալում»: Ըստ Ռազլոգի, սղաճի ցուցանիշը 2010թ. կլինի այն սահմաններում, որ սահմանել է ՀՀ Կենտրոնական բանկը:



Ըստ 2010թ. պետբյուջեի, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2010թ. նախատեսված է 1,2 տոկոսի մակարդակով, իսկ սղաճը` 4՞ 1,5 տոկոս:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:



Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---