Վարուժան Հակոբյանը կմասնակցի «Կորուսա» շախմատի փառատոնին15 հունվարի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը, որը աշխարհի թիմային առաջնության շրջանակներում դարձավ աշխարհի արծաթե մրցանակակիր, հունվարի 16-31-ին Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում կմասնակցի «Կորուսա» շախմատի փառատոնի «B» մրցաշարին: «B» մրցաշարից բացի, կան նաեւ «A» եւ «C» մրցաշարեր, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում է 14-ական շախմատիստ, նրանք խաղալու են շրջանակային համակարգով: Խաղերի օրերն են` հունվարի 16-19, 21-24, 26, 27, 29-31-ը, հանսգտի օրերն են հունվարի 20, 25-ն ու 28-ը: Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքի Շախմատի փառատոնը միջազգային մրցաշար է, որը տեղի է ունենում ամեն տարի: Ժամանակի հսկողությունը հետեւյալն է` 2 ժամ 40 քայլի համար, այնուհետեւ 1 ժամ 20 քայլի համար եւ 15 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումներով 61-րդ քայլից սկսած, եթե մասնակիցներն ունեն միավորների նույն քանակը: 14 գրոսմայստերներ խաղում են շրջանակային համակարգով «A», «B» եւ «C» մրցաշարերում: 2008 թվականի մրցաշարի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |