2009 թ-ն աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 7 մլն 630.300 դարամ պետական տուրք

PanARMENIAN.Net - 2009 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 13 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների իրականացման 10 լիցենզիայի գործողություն դադարեցվել է, 6 լիցենզիայի գործողություն կասեցվել է, միեւնույն ժամանակ աուդիտորական ծառայությունների իրականացման 7 լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից: Աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ 2009 թվականի ընթացքում կիրառվել է ընդհանուր չափով 1 մլն 352 900 դրամի տուգանք, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Նախորդ տարում օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 7մլն 630 300 դրամ պետական տուրք, որից 7մլն 303 800 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 326 500 դրամը` անհատ աուդիտորներից:



Անցած տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել է նաեւ աուդիտորների որակավորման թվով 8 քննություն, որոնց արդյունքներով աուդիտորի որակավորման վկայականներ են շնորհվել 29 դիմորդի: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից աուդիտորի որակավորման վկայականներ են շնորհվել նաեւ Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 15 աուդիտորների` ներկայացված փաստաթղթերի հիման վրա` ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1 կետի համաձայն:



Հայաստանի Հանրապետության տարածքում 2010թ. հունվարի 1-ի դրությամբ լիցենզավորված են 26 աուդիտորական կազմակերպություն եւ 8 անհատ աուդիտոր, ուժի մեջ են աուդիտորի որակավորման 115 վկայականներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---