Հայաստանում աճել է ծնելիությունը

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների, 2009 թվականին հանրապետությունում ծնվել է 44 999 երեխա: Արձանագրվել է 18 765 ամուսնություն եւ 3 013 ամուսնալուծություն: Գրանցվել է հայրության ճանաչման 14 165 եւ 131 որդեգրման դեպք: Մահացությունների թիվը կազմել է 27 268:



2008թ-ին ՀՀ-ում արձանագրվել է ծննդյան 41 406, ամուսնության` 18 236 եւ ամուսնալուծության 3 192 դեպք: 13 257 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 180 երեխա: Մահացությունների թիվը եղել է 27 281:



2007թ-ին հանրապետությունում ծնվել է 40 844 երեխա, արձանագրվել է 18 144 ամուսնություն եւ 3 083 ամուսնալուծություն: 13 158 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 187 երեխա: Մահացության դեպքերը եղել են 26 827: Այսպիսով, ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում` մահացության դեպքերի մակարդակի նվազման հետ զուգահեռ, ավելացել է, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---