2009 թ. Ա. Խաչատրյանի եւ Հ. Թումանյանի տուն-թանգարաններ այցելողների թիվը նկատելիորեն աճել էր

PanARMENIAN.Net - 2009 թ. Արամ Խաչատրյանի տուն- թանգարան է այցելել 14 հազ. 350 մարդ, իսկ 2008 թ.` 13 հազ. « Անցյալ տարի հաճախորդների թիվը, բնական էր, որ ավելացել է, քանի որ մեր մշտական ցուցադրումը 2008 թ. հունիսից սկսվեց», - հայտնեց PanARMENIAN.Net -ի լրագրողին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը: «Գարնանը մենք ծրագրել ենք կատարել մի շատ կարեւոր հարց` վերանորոգել շենքի արտաքին տեսքը: Եթե այս խնդիրը կարողանանք լուծել, ապա մեր շատ ծրագրեր կարող ենք իրականացնել», - ասել է թանգարանի տնօրենը:



Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակի առթիվ նրա տուն-թանգարան է այցելել 26 հազ. մարդ: «Այս թիվը 8-10 անգամ շատ է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն պետք է հիշենք, որ 2009 թ. հոբելյանական էր Թումանյանի համար: Սրանով էլ բացատրվում է այցելուների կտրուկ աճը: Մենք կջանանք այս տարի եւս պահպանել այս ցուցանիշը», - ասել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:



Նրա խոսքերի համաձայն, տուն- թանգարանի աշխատակիցները միջին եւ բարձր դասարանների աշակերտների համար մշակել են հատուկ ծրագրեր: «Մենք մտածել ենք թանգարանային տարբեր խաղեր, որոնց ընթացքում այցելուները կարող են գնել Թումանյանի հեքիաթների մոտիվներով ստեղծված որեւէ իր: Այսպիսի խաղերը կարող են խթան դառնալ ե'ւ այցելությունների համար, ե'ւ երեխաների զարգացնել երեխաների ուշադրությունն ու հիշողությունը, քանի որ այդ խաղերում հաղթողները ստանալու են նաեւ թանգարանից նվեր», - պատմում էր Նարինե Թուխիկյանը: Այս ամենը թանգարանն իրականացնում է իր միջոցներով: Սակայն այդ խաղերին մասնակցելու համար այցելուներն իրենց ներդրումը պետք է ունենան, օրինակ` գնեն մեկ հավելյալ տոմս:



1953 թ. Երեւանում բացվում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որի հիմնադիրն ու առաջին տնօրենը գրողի դուստրն էր` Աշխեն Թումանյանը:



1947 թ. Հայաստանի կառավարությունը Արամ Խաչատրյանին նվիրում է տուն, որտեղ էլ այսօր գտնվում է կոմպոզիտորի տուն- թանգարանը: Շենքի ճարտարապետն է Էդուարդ Ալթունյանը, իսկ այն նախագծել են Արամ Խաչատրյանն ու ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---