Ռոբերտ Բրադկեն մտադիր է մեկնել ԼՂՀ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կայցելի Լեռնային Ղարաբաղ: PanARMENIAN.Net -ին դիվաագիտական աղբյուրների հաղորդումների համաձայն, այցը տեղի կունենա բարենպաստ եղանակների դեպքում: Ստեփանակերտում միջնորդը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ:



ԵԱՀԿ Մինսկի խումբ- 1992 թ. մարտի 24-ին ԵԱՀԿ երկրների նախարարների խորհրդի արտակարգ նիստի ժամանակ որոշում է ընդունվում Մինսկում հրավիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողով: Մինսկի համաժողովին նախապատրաստական գործընթացի մեջ ներգրավվել էին` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակն է լուծել ղարաբաղյան հակամարտության հարցը: 1933 թ. Մինսկի խումբը առաջարկել է հակամարտության նախագիծ, սակայն այն չի ընդունել ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը: ԵԱՀԿ համանախագահող երկրներն են` Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ:



Ղարաբաղյան հակամարտությունը նոր ուժով սկիզբ առավ 1988 թ.: Լեռնային Ղարաբաղի 80 տոկոս կազմող հայ ազգաբնակչությունը պահանջում էր վերամիավորվել հայրենիքին` Հայաստանին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---