Նախիջեւանի բնակչությունը լքում է բնակավայրը16 հունվարի 2010 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Մի քանի տարվա ընթացքում Նախիջեւանի Ինքնավար Մարզից հեռացել են ավելի քան 120 հազ. մարդ, այն դեպքում, երբ բնակչության ընդհանուր թիվը 360 հազար էր: Մարզում ստեղծված ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական եըւ քաղաքական դրության պատճառով Նախիջեւանի բնակչությունը տարագրվոււմ է այլ երկրներ: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի տնտեսական ինովացիաների կենտրոնի տնօրեն Մահոմեդ Թալիբլին, գրում է Բիզիմ բոյլ թերթը: «Նրանք գնում են Թուրքիա, Ռուսաստան, Բաքու: Նախիջեւանում սոցիալ-տնտեսական դրության կտրուկ սրման պատճառով, այնտեղ մնացել են միայն թոշակառուներն ու բյուջետային աշխատողները: Մյուսների համար Նախիջեւանը գրավիչ չէ», - ընդգծել է նա: Նախիջեւանը Մեծ Հայքի մի հատվածն էր մինչեւ մ.թ. ա. 428 թ.: 1921 թ. մարտի 16-ին ԽՍՀՄ-ը եւ Թուրքիան պայմանագիր են կնքում, որի համաձայն այն մտնում է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |