ԿԸՀ-ն կայացած է համարել Ուկրաինայի նախագահի ընտրությունները

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԿԸՀ-ն կայացած է համարել հունվարի 17-ի նախագահական ընտրությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ինչպես հայտարարել է ԿԸՀ նախագահ Վլադիմիր Շապովալը, ընտրությունները «կայացել են պատշաճ մակարդակով»:



Ըստ վերջին տվյալների, հաշվված է քվեաթերթիկների 86,82 տոկոսը: Առաջատարն է Ռեգիոնների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը (35,52 տոկոս), նրան հաջորդում է վարչապետ Յուլիա Տիմոշենկոն (24,89 տոկոս): Երրորդը Ազգային բանկի նախկին ղեկավար Սերգեյ Տիգիպկոն է (13,04 տոկոս):



«Փոփոխությունների ճակատ» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը 6,96 տոկոսով չորրորդ տեղում է: Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն 5,41 տոկոսով հինգերորդն է: Մնացած 13 թեկնածուները 4 տոկոսից քիչ ձայներ են հավաքել:



Քանի որ թեկնածունիերից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի, փետրվարի 7-ին տեղի կունենա երկրորդ փուլը:

1991թ. ի վեր սա Ուկրաինայի նախագհի հինգերորդ ընտրությունն է: Երկու անգամ ընտրություններում հաղթել է Լեոնիդ Կուչման: 1991թ, անկախ Ուկրաինայի առաջնորդն էր Լեոնիդ Կրավչուկը: 1991թ. նախագահի ընտրությունները զուգորդվում էին Ոիկրաինայի պետական անկախության մասին ակտի հաստատմաբ:



Երկրորդ ընտրություններն արտահերթ էին` 1994թ. եւ կայացան հանքափորների ելույթներից հետո: Առաջին փուլում Կրավչուկը ստացավ 38,36 ձայն, նրա գլխավոր մրցակիցն էր Ձեռնարկատերերի ու արդյունաբերողների միության ղեկավար ու նախկին վարչապետ Կուչման` 31,71 տոկոսով: Երկրորդ փուլում գործող նախագահը հավաքեց 45,6 տոկոս` զիջելով Կուչմային` 52,15 տոկոս:



1999թ. նախագահի պաշտոնի համար պայքարում էր 3 թեկնածու:



2004-ին կայացած ընտրություններում պայքարում էր 24 թեկնածու: Ընտրություններն ուղեկցվում էին զանգվածային ցույցերով Կիեւի Մայդանում: Գերագույն դատարանի որոշմամբ կեղծումների պատճառով կատարվեց կրկնական քվերակություն եւ 2004թ. դեկտեմբերի 26-ին հաղթեց Վիկտոր Յուշչենկոն, ստանալով ընտրողների 51, 99 տոկոսի քվեները: Յանուկովիչը ստացավ 44,2 տոկոս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---