Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում անպտղությունը մոտ երկու անգամ նվազել է

PanARMENIAN.Net - «Վերջին 15-20 տարիներին Հայաստանում անպտղության մակարդակը, որ կազմում էր 28-30 տոկոս, նվազել է երկու անգամ: 2008 թ. այս ցուցանիշը հասել է 16.5 տոկոս` կանանց մոտ, 4-5 տոոկս` տղամարդկանց մոտ, ինչը հատուկ է շատ երկրներում: Սակայն, եթե այդ թիվն ավելի է լինում 15 տոկոսից, ապա այդ հիմնախնդիրը առողջապահական բնագավառից արդեն տեղափոխվում է սոցիալական ոլորտ, քանի որ անպտղության հետ է կապված ե'ւ նորածինների քանակը, ե'ւ բնակչության աճը: ՀՀ առողջապահության նախարարության գործունեության շնորհիվ, այս հիմնախնդիրը առաջնային է համարվում», - հունվարի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը:



Նրա խոսքերի համաձայն, 2007 թ. մշակվել է առողջապահության վերարտադրման ազգային ծրագիր, որում հատուկ տեղ է գրավում անպտղության հիմնախնդիրը:



«Մեր հետազոտությունների շնորհիվ, մենք ցրեցինք այն մոլորությունը, որ անպտղության միակ մեղավորը կինն է: Անպտղությունը լինում է բացարձակ կամ համեմատական, ինչպես նաեւ սկզբնական եւ երկրորդվող: Սկզբնական անպտղությունը նշանակում է, որ կինը իր վերարտադրման ողջ տարիների ընթացքում չի կարող ծննդաբերել, իսկ երկրորդվողի դեպքում այն կարող է առաջ գալ երեխան ծնվելուց հետո: Տղամարդկանց մոտ անպտղությունը 5.6 տոկոս է կազմում, սակայն արդյունքն ավելի լավ կլինի, երբ անպտղության դեպքում հետազոտվեն ամուսինները միասին», - ընդգծել է «Էրեբունի» հիվանդանոցի «Կանանց առողջության կենտրոնի» ղեկավար Կարինե Սարգսյանը:



Բժիշկները շեշտեցին, որ յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխել, քան բուժել: «Այդ պատճառով 16 տարեկան հասակից սկսած աղջիկները պետք է մշտապես ստուգվեն մասնագետի մոտ, որպեսզի կանխեն այն հիվանդությունները, որոնք կարող են անպտղության պատճառ դառնալ: Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները վիժելու եւ ժամանակից շուտ ծննդաբերելու պատճառների 8-9 տոկոսն են կազմում: Սակայն այդ հիվանդություններն էլ կարելի է բուժել մինչեւ հղիանալը», - ընդգծել է պրոֆեսոր Աբրահամյանը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---