Երեւանում կայացավ 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մշակույթի ոլորտում 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը:



Գրականության ու հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը:



Երաժշտության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Երվանդ Երկանյանի «Քրոնիկոն» ստեղծագործությունը:



Քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում Հայաստանի Պաշտպանության նախարարության նոր վարչական շենքի նախագծի համար պետական մրցանակ ստացավ ճարտարապետների հեղինակային խումբը` Ստեփան Նազարյան, Լեւոն Քրիստափորյան, Հայկ Այվազյան, Վահանդուխտ Եգերյան, Գրիմա Հովսեփյան, Ալբերտ Հայրապետյան եւ խմբի ղեկավար Գրիգոր Ազիզյան:



Մրցանակի արժանացավ նաեւ «Հայ արվեստի պատմություն» կատալոգը ստեղծած հեղինակային խումբը` Արարատ Աղասյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան, Հրավարդ Հակոբյան:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---