Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը 30%-ով ընկել է21 հունվարի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - SONAR 3-13 սոցիոլոգիական կազմակերպությունը հարցում է անցկացրել Թուրքիայի հասարակության զանազան խավերը ներկայացնող 3000 մարդկանց շրջանում: Նրանց տրվել է հետեւյալ հարցը. «Եթե այսօր ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք»: Հարցվածների 29.5% արտահայտվեցին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) օգտին, 27.11% գերապատվությունը տվեցին ընդդիմական Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը (CHP) եւ ձայների 20.41% տրվեց Ազգայնական շարժմանը (MHP): Հարցմանը մասնակցածների մեծ մասը Թուրքիայի գլխավոր խնդիրներ է անվանել գների աճն (69.73%) ու գործազրկությունը (67.7%), հաղորդում է թուրքական Anka գործակալությունը: CHP-ն եւ MHP-ն առավել ազդեցիկ ընդդիմական կուսակցություններն են, որոնք ներկայացված են Թուրքիայի խորհրդարանում եւ մշտապես հանդես են գալիս հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեմ: Այդ կուսակցությունները գլխավորում են Դենիզ Բայքալն ու Դեւլեթ Բախչելին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |