Դոն Ասկարյան. Իմ փոխարեն պետք է խոսեն իմ ֆիլմերը եւ լուսանկարները21 հունվարի 2010 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ն «Նարեկացի» կենտրոնում տեղի ունեցավ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ եւ լուսանկարիչ Դոն Ասկարյանի լուսանկարների ցուցահանդեսը: «Այս ցուցահանդեսը հիանալի սկիզբ է մեր կենտրոնի ուսումնական ծրագրերի համար», - ասել է կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը: Նա նաեւ ավելացրել է, որ բացի ցուցահանդեսից, հունվարի 21-25-ը կցուցադրվեն Դոն Ասկարյանի ֆիլմերը, այդ թվում եւ նրա «Հայր» նոր գործը: Երիտասարդ արվեստների գործիչների համար կենտրոնը կազմակերպում է նաեւ ռեժիսորի վարպետության դասընթացները, որոնք տեղի կունենան հունվարի 23-25-ը:Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, ռեժիսորը ավելացրել է. «Իմ փոխարեն պետք է խոսեն իմ ֆիլմերը եւ լուսանկարները», - ասել է նա: Դոն Ասկարյան` ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, մոնտաժեր է: Ծնվել է 1949 թ-ն Լեռնային Ղարաբաղում: 1967-1973թթ. Մոսկվայում ուսումնասիրել է արվեստների պատմությունը: Անդրեյ Տարկովսկու սաներից է: 1975 թ-ն տեղափոխվել է Գերմանիա: Եվ միայն Հայաստանի անկախանալուց հետո վերադարձավ հայրենիք եւ սկսեն ֆիլմեր նկարահանել: Մինչեւ 1975 թ-ի ձերբակալությունը աշխատել է ռեժիսորի օգնական եւ կինոքննադատ: 1978 թ-ց ապրում է Բեռլինում: Հետեւյալ ֆիլմերի հեղինակն է` «Ավետիք» (1992), «Փարաջանով» (1998), Կոմիտաս, «Արարատի 14 տեսարան» եւ այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |