6 փետրվարի 2010 - 18:07 AMT
Հայ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը IJF կարգում գրավում է 6-րդ տեղը


Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) հրապարակել է աշխարհի ձյուդոյիստների ռեյտինգը: Այն կազմելիս հաշվի են առնվել հետեւյալը` որտեղ են մրցումների մասնակցել մարզիկները` օլիմպիական խաղերին, աշխարհի մրցումներին, մայրցամաքային մրցումներին, «Սաղավարտ» մրցանակին, Աշխարհի գավաթին:

Վարկանիշում տեղ է գտել 10 հայ ձյուդոյիստ: Ամենաբարձր արդյունքը 2009 թ. բրոնզե մրցանակակիր, եւ «Աշխարհի գավաթի» մրցանակակիր Հովհաննես Դավթյանինն է (60 կգ): Նա գրավում է 6-րդ տեղը, ունի 620 միավոր:

Ձյուդոն ճապոնական անզեն, մենամարտող մարզիկների մարզաձեւ է, այն ի տարբերություն այլ մարզաձեւերի, ֆիզիկական քիչ ուժ է պահանջում: Ձյուդոյի տղամարդկանց առաջին մրցումները տեղի են ունեցել 1964 թ. Տոկիոյում, իսկ կանանց մրցումները` 1992 թ.` Բրյուսելում: