Սյուզի Կենտիկյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա ապրիլի 24-ն

Սյուզի Կենտիկյանի հաջորդ մենամարտը տեղի կունենա ապրիլի 24-ն

PanARMENIAN.Net -
WBA, WIBF եւ WBO վարկածով թեթեւագույն քաշային կարգում կանանց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 24-ն Համբուրգում: Կենտիկյանի հակառակորդը կլինի Գերմանիայի մեկ այլ ներկայացուցիչ Նադյա Ռաոին (WIBA վարկածով տիտղոսակիր): Ռաոին ունի 11 հաղթանակ (3 նոկաուտ) եւ մեկ պարտություն:



«Ես միշտ շատ եմ ուրախանում, երբ կարողանում եմ հաղթանակի համար պայքարել իմ հարազատ քաղաքում: Մենամարտը շատ ծանր կլինի, սակայն ես արդեն սովորել են դրան», - մեջբերում է Կենտիկյանի խոսքերը boxing.de-ն:



Սյուզաննա (Սյուզի) Կենտիկյան հայ բռնցքամարտիկ է, որը ներկայացնում է Գերմանիան: WBA 2007թ.,եւ WIBF 2007թ., եւ WBO 2009թ. վարկածներով թեթեւագույն քաշային կարգում կանանց աշխարհի չեմպիոն է: Նրան նաեւ անվանում են '«Killer Queen»: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 26 մենամարտ (16 նոկաուտ): Հաղթել է բոլոր մենամարտերում: 1992 թ-ն Կենտիկյանների ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա: 2007 թ-ին նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջատար կազմակերպությունների տիտղոսները: 2008 թ-ն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---