ՌԴ ԱԳՆ. Նորացված Մադրիդյան սկզբունքների ներածությունը համաձայնեցված է

PanARMENIAN.Net -
Հայաստանն ու Ադրբեջանը նպատրաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ փաստաթղթի մասին իրենց առաջարկները: Նորացված Մադրիդյան սկզբունքների ներածությունը համաձայնեցված է: Այդ մասին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով լրագրողներին հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:



«Այդ փաստաթղթի ներածության շուրջ ընդհանուր ըմբռնում կա»,- ասաց Լավրովը:



«Այսօր գլխավոր ձեռքբերումը դարձավ պայմամավորվածությունն մասին, որ թեեւ կան փաստաթղթի որոշ հատվածներ, որոնք կողմերի համաձայնության առարկա չեն, կողմերն այդ մասերի վերաբերյալ կպատրաստեն իրենց կոնկրետ առաջարկները, ձեւակերպումները, որոնք կհավելվեն այդ տեքստին»,- հաղորդեց նախարարը:



«Մենք վստահ ենք, որ դա համանախագահներին կօգնի նրանց հետագա աշխատանքում»,- ասաց Ռուսաստանի ԱԳ նախարարը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, երեք երկրների` Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների զրույցը շիտակ եւ օգտակար էր:



«Նախագահները պայմանավորվեցին այն շարունակելու մասին»,- հաղորդեց Լավրովը:



Նրա խոսքով, «բոլորը օգտակար համարեցին, որ այդ փաստաթուղթը (ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները) գոյություն ունի, որովհետեւ այն հնարավորություն է տալիս զրույցը ոչ թե աբստրակտ վարել, այլ կապելով կոնկրետ ձեւակերպումների հետ»,- հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---