26 հունվարի 2010 - 11:59 AMT
PanARMENIAN.Net -
ԱՄՆ նախագահի աշխատակազմը կողմ է Արձանագրությունների շուտափույտ վավերացմանը: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցում հայտարարել է հասարակության հետ կապերի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:
«Մեր դիրքորոշումը նույնն է մնում. կարեւոր է, որպեսզի կողմերը իրականացնեն իրենց վրա վերցված պարտավորությունները»: Մենք շարունակում ենք անցկացնել խորհրգատվություններ Հայաստանի եւ Թուրքիայի հետ, որպեսզի նրանք վավերացնեն Արձանագրությունները
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: