2010 թվականին Ամերիաբանկը 45 մլն դոլար կստանա միջազգային կառույցներից

PanARMENIAN.Net -
Երեք խոշոր ծրագրերի ֆինանսավորման համար 2010թ. Ամերիաբանկը 45 մլն դոլար կստանա IFC, FMO եւ DEG-ից, իսկ ներգրավված միջոցները կուղղվեն փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորմանը, խոշոր վարկերի վերաֆինանսավորմանն ու առեւտրի ֆինանսավորմանը: : Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին է հաղորդել Ամերիաբանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը:



Այս կապակցությամբ Արտակ Հանեսյանը հավելել է, որ պայմանագրով ենթադրվում է, որ հատկացվող գումարի 25 մլն դոլարը կհատկացվի 2010թ. առաջին եռամսյակում, իսկ մնացած գումարը` ընթացիկ տարվա երկրդր եռամսայկում:



Ամերիաբանկը Ամերիաբանկ ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով ամբողջական փաթեթ: Ամերիաբանկ ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա -Դիալոգ» ընկերությունների խումբը` ՌԴ ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:



Զարգացող երկրների համար նիդերլանդական ֆինանսական ընկերությունը (De Nederlandse Financierings - Maatschappij voor Ontwikkelingslanden NV - FMO) ունի ներդրումային զարգացման բանկի կարգավիճակ, որի գործունեությանն աջակցում է Նիդերլանդների կառավարությունը, որը ոչ միայն բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերն է, այլ նաեւ ամեն տարի ավելացնում է կապիտալի ծավալները FMO գործունեության «երաշխիքային պատասխանատվության» համար:



Կառավարությունից բացի, FMO բաժնետոմսերի սեփականատեր են հանդիսանում նիդերլանդական շատ բանկեր, 120 ձեռնարկություններ եւ մասնավոր անձիք: Դրա շնորհիվ FMO-ն վերածվել է բանկային կազմակերպության, որը վարկեր եւ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում ձեւավորվող շուկայական հարաբերություններով երկրներում (Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա, Կենտրոնական եւ Արեւելայն Եվրոպա) ռիսկային ձեռնարկատիրության ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:



Որպես կանոն, FMO հիմնական հաճախորդները «ռիսկի խմբի» ձեռնարկություններն են, որոնք չեն համապատասխանում ընդհանուր պահանջներին վարկեր ստանալու համար: Հենց նման դեպքերում է FMO-ն հանդես գալիս հիմնական ֆինանսիստի դերում, որն ավելի մեծ ռիսկի է գնում, քան սովորական բանկերը: Ընդ որում FMO-ի կողմից ֆինանսավորման օբյեկտներ են հանդիսանում ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ արտադրության սեկտորները, խոշոր, փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունները:



Ներդրումների եւ զարգացման գերմանական ընկերությունը (Deutsche investitions - UND Entwicklungsgesellschaft MBH DEG) -KFW բանկային խմբի անդամ է: Արդեն 40 տարի է, ինչ DEG-ը ֆինանսավորում է մասնավոր հատվածի ներդրումները զարգացող եւ անցումային տնտեսությամբ երկրներում: DEG-ն ներդրումներ է անում շահութաբեր նախագծերում` նպաստելով բոլոր ոլոտների կայուն զարգացմանը: DEG-ը նաեւ գործունեություն է ծավալում, ֆինանսական հատվածի զարգացման ուղղությամբ` տեղերում ապահովելու եւ թեթեւացնելու համար կապիտալի հասանելիությունը:



Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)-միջազգային ֆինանսական կառույց է, որը մտնում է Համաշխարհային բանկի կառուցվածքի մեջ: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում: Այն ստեղծվել է 1956թ. ապահովելու համար մասնավոր ներդրումների հուսալի հոսքը դեպի զարգացող երկրներ: IFC-ի բաժնետերեր են հանդիսանում 179 երկրներ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ն (ձայների 23,65 տոկոս), Ճապոնիան (5,87 տոկոս), ՌԴ-ն (3,39 տոկոս):



IFC-ին համակարգում է իր գործունեությունը այլ կազմակերպությունների հետ, որոնք մտնում են Համաշխարհային բանկի մեջ, սակայն իրավաբանական եւ ֆինանսական առումով անկախ կազմակերպություններ են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---