2012 թ-ն Հայաստանում կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 4-ին կայացել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հաղորդել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո ծառայությունում:



Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ: Աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:



Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ո'չ միայն ներառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ պետք է հնարավորություն ստեղծվի, որ տնտեսվարող սուբյեկտները ուղիղ էլեկտրոնային փոստով կարողանան հաղորդակցվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Սա վիթխարի ծավալի աշխատանք է ենթադրում, որը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ավելորդ թղթատարության վերացմանը, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցմանը եւ հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին, պետական եւ համայնքային համակարգի աշխատակիցներին` աշխատել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:



Հայեցակարգի մշակումն ու իրականացումը կզուգակցվի օրենսդրական դաշտի կարգավորմամբ, մասնավորապես` կմշակվեն եւ կառավարություն կներկայացվեն «Տվյալների շտեմարանների մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---