«Արմավիա» ավիաընկերությանը շնորհվել է IOSA անվտանգության հավաստագիրը

«Արմավիա» ավիաընկերությանը շնորհվել է IOSA անվտանգության հավաստագիրը

PanARMENIAN.Net -
2010թ. փետրվարի 3-ին Երեւանում տեղի է ունեցել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի Ավիաընկերությունների անվտանգ շահագործման աուդիտի ծրագիրն անցնելու հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը:



«IOSA անվտանգության հավաստագիրը եվրոպական իշխանությունների ճանաչումն է հավաստում մեր ավիաընկերության կատարած ավիաչվերթերի անվտանգության առումով»,-այսօր Երեւանում լրագրողներին է ասել «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը: Ընդ որում, նա նաշել է, որ ԱՊՀ երկրների թվում քիչ են ընկերությունները, որ նման հավաստագիր ունեն:



Ինչպես ասել է ընկերության ղեկավարը, հավասատագիրը տրվել է «Արմավիային» 2 տարով եւ վավերական է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 5-ը: Հավաստագրի երկարացումը հերթական երկու տարով դարձավ ավիաընկերության կողմից IOSA-ի չափանիշներին համապատասխանության հերթական աուդիտը հաջողությամբ անցնելու արդյունքը: Աուդիտն անց է կացրել IATA-ի կողմից պաշտոնապես գրանցված գերմանական Aviation Quality Services ընկերությունը եւ կազմված էր երկու փուլից` անվտանգության վիճակի գնահատում եւ անվտանգ շահագործման վիճակի հիմնական ստուգում: Աուդիտի ընթացքում ընկերության գործունեությունը գնահատվել է IOSA-ի չափանիշների 900 կետով:



Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվեց 2005-ին, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովին:



Այսօր «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: Ինքնաթիռների շարժակազմը բաղկացած է Ա-319(3), Ա-320(2), CRJ-200 եւ ՅԱԿ-42 (VIP) օդանավերից: 2010թ. ընկերությունը ձեռք կբերի երկու նոր «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռ: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է ավելին քան 700 հազար ուղեւոր:



IOSA-ն IATA ավիաընկերությունների շահագործման անվտանգության աուդիտի միջազգայնորեն ճանաչված ծրագիր է, որով գնահատվում են շահագործման կառավարման համակարգն ու ավիաընկերությունների վերահսկողությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---