28 հունվարի 2010 - 13:28 AMT
PanARMENIAN.Net -
Փետրվարի 18-ն Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայում տեղի կունենա դաշնակահար Վազգեն Վարդանյանի համերգը:
Համերգի ծրագրում կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի 4 բալադները եւ 4 սկրեցոները: Մոսկվայի իր ելույթով երաժիշտը կսկսի համաշխարհային շրջագայությունը, որը ընդգրկելու է Ռուսաստանի ԱՊՀ-ի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շատ քաղաքներ:
Վազգեն Վարդանյան ծնվել է Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան եւ արժանացել է Գեղեցիկ արվեստների մագիստրոսի աստիճանին`Master of Fine Arts Degree`Ջուլյարդում (Նյու Յորք): Ուսանել է անվանի երաժիշտների մոտ` Լեւ Վլասենկո, Դմիտրի Սախարով, Ջերոմ Լեւենտալ:
Ֆրեդերիկ Շոպեն` լեհ կոմպոզիտոր եւ վիրտուոզ դաշնակահար: Ծնվել է 1810 թ-ի փետրվարի 22-ն Ժելյազնովա-Վոլյա գյուղում (Լեհաստան): Մահացել է 1849 թ-ի հոկտեմբերի 17-ն Փարիզում: