Հայկ Բաբուխանյան. Պետք է կասեցնել «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը

Հայկ Բաբուխանյան. Պետք է կասեցնել «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը

PanARMENIAN.Net -
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այն բանի վրա, որպեսզի կասեցնեն «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը: Նրա խոսքերով, նրանք վարում են հակապետական քաղաքականություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքերով, կուսակցության գործունեությունը վկայում է այն բանի մասին, որ այն աշխատում է ի օգուտ Թուրքիային եւ Ադրբեջանին:



Շոշափելով ֆուտբոլային դիվանագիտությանը, Բաբուխանյանը ասել է, որ Հայաստանի հեղինակությունը բավականին բարձրացրել է միջազգային հանրության աչքերում: «Հայաստանը դիտորդի դերից «դուրս եկավ դաշտ»», - նշել է Բաբուխանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկով, աշխարհում Հայոց ցեղասպանության հարցը ավելի հաճախ է քննարկվում:



Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով-ը (ԵԽԽՎ)` Եվրոպայի խորհրդի կանոնադրական երկու մարմիններից մեկն է; խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներից: ԵԽԽՎ-ն Եվրոպայի հնագույն միջխորհրդարանական համագործակցության մարմին է:

ԵԽԽՎ-ի անդամները նշանակվում են անդամ երկրների խորհրդարանների կողմից: Հինգ առավել խոշոր պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԵԽԽՎ-ում ներկայացված են 18 անդամներով: Նվազագույն ներկայացուցչությունը` 2-ական պատգամավոր յուրաքանչյուր պետությունից: Ազգային պատվիրակությունը պետք է ընդգրկի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին,եւ պետք է համապատասխանի տղամարդկանց եւ կանանց հավասար ներկայացվածությունը: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին անդամակցում է 318 անդամ եւ 318 «տեղակալ»:



Նստաշրջաններին մասնակցում է նաեւ 18 դիտորդ` Կանադայի, Մեքսիկայի եւ Իսրայելի խորհրդարաններից: Նմանատիպ իրավունքներից օգտվում է Կիպրոսի թուրքական համայնքի երկու ներկայացուցիչ, որոնք ընդգրկված են Կիպրոսի հանրապետության պատվիրակությունում: Բելառուսի խորհրդարանը 1997 թ-ն ժամանակավոր զրկվել է «հատուկ հյուրի» կարգավիճակից եւ ներկայացված չէ նստաշրջանում: ԵԽ նախարարների կոմիտեն (ԵԽՆԿ) իր գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Վեհաժողովի ամեն նստաշրջանում:



Վեհաժողովը գլխավորում է պաշտոնապես մեկ տարով ընտրվող նախագահը (ներկայումս` Լուիս Մարիա դե Պուչը, Իսպանիա): Գործնականում նախագահի պաշտոնը փոխանցվում է ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից (խմբակցությունից) մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի իրավասությունները հաստատվում են երեք տարվա ընթացքում ոչ այլընտրանքային հիմքի վրա: Վեհաժողովը ընտրում է նաեւ նախագահի տեղակալներ, ներկայումս նրանց թիվը 20-նն է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---