Ստեփան Սաֆարյան. «Հայկ Բաբուխանյանը կատարում է կոալիցիայի պատվերները»

Ստեփան Սաֆարյան. «Հայկ Բաբուխանյանը կատարում է կոալիցիայի պատվերները»

PanARMENIAN.Net -
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը սխալ է համարում այն, որ Հայկ Բաբուխանյանը «Ժառանգություն» կուսակցությանը մեղադրում է հակապետական քաղաքականություն վարելու մեջ: Սաֆարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ հավաստի տվյալներ կան, որ «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության ղեկավարներին ֆինանսավորում է կոալիցիոն երեք կուսակցությունների օլիգարխներից մեկը: Ընդ որում, նա նշել է, որ Բաբուխանյանը, հավանաբար, չգիտի, թե իրականում ով է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցում: «Բաբուխանյանը թող իրազեկ մարմիններին ապացուցի, որ «Ժառանգության» գործունեությունը հակապետական ուղղվածություն ունի», - ասել է Ստեփան Սաֆարյանն, ավելացնելով, որ Բաբուխանյանն իրավունք չուներ այդպիսի մեղադրանքներ ներկայացնելու:



«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:



2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---