Հայաստանի երիտասարդ մասնագտեները կարող են անձամբ ծանոթանալ գերմանական Բունդեսթագի աշխատանքներին

PanARMENIAN.Net -
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը` Բունդեսթագը Բեռլինի ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդ համալսարանի եւ Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ համատեղ, միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) աջակցությամբ, հրավիրում է Բեռլին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանում աշխատելու համար:



Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող եւ քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների համար: Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը` Բունդեսթագը, երիտասարդներին հնարավորություն է տալիս 15 շաբաթյա (2011թվականի մարտի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը) գործունեության ընթացքում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաեւ ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների փորձ: Բոլոր ծախսերը կհոգա IPS-ը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ 2010թ. հունիսի 30-ը:



Բունդեսթագը`Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը ԳԴՀ ներկայացուցչական մարմինն է, որն ընտրվում է երկրի բնակչության կողմից չորս տարի ժամկետով: Խորհրդարանի վաղաժամկետ լուծարումը հնարավոր է միայն բացառիկ դեպքերում եւ դաշնային նախագահի իրավասությունների մեջ է մտնում: Մինչ Գերմանիայի միավորումը Բունդեսթագում կար 520 պատգամավոր: 1990թ. ընտրություններում, երբ ԳԴՀ կազմում նոր հողեր ընդգրկվեցին, պատգամավորական մանդատների քանակն ավելացավ, հասնելով 662-ի, իսկ 1994թ. ընտրություններում` մինչեւ 672, իսկ 1998թ.` նվազեց մինչեւ 669-ը:



Բունդեսթագի կարեւորագույն ֆունկցիաներն են օրենքների ընդունումը, դաշնային կանցլերի ընտրությունը եւ կառավարության գործունեության վերահսկողությունը: Խորհրդարանական կոմիտեների նիստերում է կատարվում հիմնական աշխատանքն, ուղղված կառավարության գործունեության վերահսկողությանը: Դա վերաբերում է բոլոր կոմիտեներին:



IPS-ը ծրագիր է, որը վարում է Բունդեսթագը երեք բեռլինյան համալսարանների` FU, HU, TU աջակցությամբ: 28 երկրներից ամեն տարի ընտրվում են երիտասարդ մասնագտեներ, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ, Բուդեռսթագում աշխատելու եւ համալսարանում սովորելու համար: Ծրագրի նպատակն է բարելավել Գերմանիայի հարաբերությունները բոլոր մասնակիցների հետ: Մասնակից երկրներն են` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելատուսը, Բոսնիան եւ Հերցոգովինան, Բուլղարիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Կոսովոն, Խորվաթիան, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան, ՌԴ-ն, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան, Ուկրաինան, Հունգարիան եւ ԱՄՆ-ն: -

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---