Մոսկվայում տեղի ունեցավ «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հանձնման հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net -
Մոսկվայում տեղի ունեցավ «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության հանձնման հանդիսավոր արարողությունը: 2009 թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել Վալերի Տոդորկովսկու «Պճնամոլները» ֆիլմը: «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում մրցանակի է արժանացել Կարեն Շահնազարյանի «Հիվանդասենյակ N 6» ֆիլմը: Լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել Իգոր Մայբորոդայի «Ռերբերգ եւ Տարկովսկի: «Ստալկերի» հակառակ կողմը» ֆիլմը:



Առավել հաջողված անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Երեք խոզուկների մասին ճշմարտացի պատմություն» ֆիլմը: Լավագույն արտասահմանյան ֆիլմը ռուսական վարձույթներում ճանաչվել է «Միլիոնատերը հետնախորշից» կինոնկարը:



Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Բոգդան Ստուպկան, որ խաղացել է «Տարաս Բուլբա» ֆիլմում: Կնոջ լավագույն դերի համար մրցանակ է ստացել Նատալյա Նեգոդան «Բուբեն, թմբուկ» կինոնկարում կերտած կերպարի համար: Համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար մրցանակ է շնորհվել Կլոդ Լելուշի «Տղամարդը եւ կինը» ֆիլմի դերակատար ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեին:



Հետմահու պարգեւատրվել է նաեւ ԽՍՀՄ ժող. դերասան Օլեգ Յանկովսկին` «Աննա Կարենինա» եւ «Ցարը» ֆիլմերում խաղացած դերերի համար: Լավագույն սցենարիստ է ճանաչվել Յուրի Կորոտկովը` «Պճնամոլները» ֆիլմում կատարած աշխատանքների համար, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը:



«Ոսկե ծիրան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002 թ. մարտի 4-ից: Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն է, որի հիմնական նպատակն է` աջակցել ազգային կինեմատոգրաֆիային, պահպանել մշակութային ինքնատիպությունը, պրոպագանդել ռուսական եւ արտասահմանյան լավագույն ֆիլմերը:



Կարեն Շահնազարյանը ծնվել է 1952 թ. հուլիսի 8-ին, Կրասնոդարում: 1975 թ. ավարտել է Վախթանգովի անվան ԿՊԻ ռեժիսորական ֆակուլտետը, աշակերտել է Իգոր Տալանկինին, պարապել է նրա արհեստանոցում: 1980 թ. Շահնազարյանի սցենարով նկարահանվել է «Տիկնայք հրավիրում են տղամարդկանց» լիրիկական կատակերգությունը: Մեծ ճանաչում է նրան բերել 1983 թ. էկրան բարձրացած «Մենք ջազից ենք» երաժշտական ֆիլմը, որի ե'ւ ռեժիսորը, ե'ւ սցենարիստն էր: Այս ֆիլմն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների:



Կարեն Շահնազարյանը` որպես մրցութային հանձնաժողովի անդամ հրավիրվել է մասնակցելու Ուրախների եւ հնարամիտների ակումբի բարձրագույն լիգային:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---