Հայկական «Արարատ» բասկետբոլային ակումբը դարձավ Իրանի չեմպիոն

Հայկական «Արարատ» բասկետբոլային ակումբը դարձավ Իրանի չեմպիոն

PanARMENIAN.Net -
Հունվարի 29-ին հայկական «Արարատ» բասկետբոլային ակումբը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Իրանի չեմպիոն: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց ակումբի ղեկավարությունը, հունվարի 29-ին «Արարատը» 93:63 հաշվով պարտության մատնեց «Ֆուլադե Մոբարակե» ակումբին (Սպահան) եւ դարձավ Իրանի Սուպեր Լիգայի չեմպիոն:



Իրանի բասկտեբոլի առաջնությունը մեկնարկել էր դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին, մասնակցում էին 14 թիմեր:



Այսպիսով, «Արարատը» նվաճեց Իրաքի Արբիլ քաղաքում կայանալիք Արեւելյան Ասիայի Գավաթում Իրանը ներկայացնելու իրավունքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---