Գազի գնաճը կհանգեցնի դրամի առաջարկի կրճատմանն արժույթի շուկայում

Գազի գնաճը կհանգեցնի դրամի առաջարկի կրճատմանն արժույթի շուկայում

PanARMENIAN.Net -
Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կոչ է անում քաղաքացիներին լինել առավել ակտիվ եւ պաշտպանել իրենց իրավունքները, իսկ կուսակցություններն, որոնք վարում են սոցիալական ու ժողովրդավարական քաղաքականություն, անկասկած, կսատարեն նրանց: «Եթե նախաձեռնությունը ներքեւից է գալիս եւ ստանում է քաղաքական ուժերի աջակցությունը, նա վերածվում է մեծ, հսկայական շարժիչ ուժի»,-ասել է նա:



Ըստ պատգամավորի, գազի սակագների բարձրացման կապակցությամբ աննպատակահարմար է մարդկանց ասել, որ նրանք քիչ ծախսեն, քանի որ նրանք ծախսում են այնքան, որքան անհրաժեշտ է:



Նա նաեւ հավելել է, որ նրան անհասկանալի է կառավարության քաղաքականությունն այս հարցում` 2010թ. բյուջեի քննարկման ժամանակ կոսուակցությունը հարց բարձրացրեց, որ ակնկալվող սղաճի պայմաններում կառավարությունը պետք է բարձրացնի կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձը: «Իսկ կառավարությունը հայտարարում է, որ նման խնդիր չկա, իսկ գազի գների բարձրացոըւմը նոր սղաճային ճնշման կհանգեցնի»,-նշել է նա: Իր հերթին, ըստ Մինասյանի, դա կբերի նրան, որ ՀՀ ԿԲ-ն կսկսի կրճատել դրամի առաջարկը, ինչը նոր ճնշումների կհանգեցնի արժույթի շուկայում, եւ ընդհանուր առմամբ կանդրադառնա Հայաստանի ապրանքաշրջանառության վրա:



Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովին` առաջարկելով վերանայել գազի գինը այն սպառողների համար, որոնք ամսեկան օգտագործում են մինչեւ 10 000 խմ գազ, ինչպես նաեւ գազամատակարարման օպերատորի ծառայությունների սակագները բնական գազի մատակարարման, գազաբախշման եւ տեղափոխման ծառայությունների սակագները:




Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:



1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:



Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---