այաստանն ու Բելառուսը կընդլայնեն համագործակցությունը կրթության եւ գիտության ոլորտում

այաստանն ու Բելառուսը կընդլայնեն համագործակցությունը կրթության եւ գիտության ոլորտում

PanARMENIAN.Net -
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 8-ին ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյին: Հանդիպման ընթացքում նախանշվեցին կրթության եւ գիտության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը միտված հետագա անելիքները: Կողմերը քննարկեցին նախորդ հանդիպման ընթացքում նախարար Արմեն Աշոտյանի առաջարկը` հայ-բելառուսական գիտակրթական ֆորում անցկացնելու վերաբերյալ, որը փոխշահավետ եւ հեռանկարային կլինի երկու կողմերի համար ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ նոր գիտակրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից:



ՀՀ նախարարն իր գոհունակությունը հայտնեց երկկողմ համագործակցությունը գործնական հիմքերի վրա տեղափոխելու առթիվ. ,Պետք է փաստել, որ հայ-բելառուսական հարաբերություններում միշտ առկա է նոր ասելիքը եւ համագործակցության նոր եզրերի որոնման պատրաստակամությունը, եւ ես ուրախ եմ, որ բելառուսական կողմը ողջունել է համատեղ գիտակրթական ֆորում անցկացնելու գաղափարըե,-նշեց նախարարը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ճշգրտել ֆորումի անցկացման ժամկետները եւ ծրագրի մանրամասները:



Դեսպան Սուխարենկոն Ա. Աշոտյանին փոխանցեց Բելառուսի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնական հրավերը` այցելելու Բելառուսի Հանրապետություն եւ տեղում ծանոթանալու տեղի կրթական ծառայություններին եւ փորձին: Կողմերը համակարծիք էին, որ հումանիտար ոլորտում երկկողմ համագործակցության առկա վիճակը բավարար չէ. գործունեության բաց դաշտ կա, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, իննովացիոն ծրագրերի եւ գիտական գործունեության բնագավառներում: Նախարար Ա. Աշոտյանը, ընդունելով գործընկերոջ հրավերը, նշեց, որ այցը կնպաստի համապատասխան փորձագիտական խմբերի համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ օգտակար կլինի երկու երկրներում մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության եւ գնահատման մեխանիզմներին ծանոթանալու տեսանկյունից:



Դեսպանը նշեց, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Բոլոնիայի գործընթացի անդամակցության եւ եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու Հայաստանի հնգամյա փորձով, որը օգտակար եւ կիրառելի կարող է լինել Բելառուսի համար:



Հանդիպման ավարտին քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարի` Բելառուսի Հանրապետություն նախատեսվող այցի մանրամասները, մասնավորապես, հայ համայնքի կրթության իրավունքին, հայկական կիրակնօրյա դպրոցների գործունեությանը եւ դասագրքերի ապահովմանը վերաբերող խնդիրներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---