ՀՀ վերադարձած քաղաքացիների գլխավոր խնդիրը սեփական բիզնեսի կազմակերպումն է

PanARMENIAN.Net -
«Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում «People in Need» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը Երեւան, Գյումրի, Վանաձոր, Գավառ եւ Չարենցավան քաղաքներում 2009թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստան արտերկրից հետ վերադարձած 103 հոգու հետ անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություններ, որի նպատակն է եղել բացահայտել նրանց մտահոգող հիմնախնդիրները եւ դրանց հիման վրա կազմակերպել շահառուներին անհրաժեշտ օժանդակության տրամադրումը:



Ինչպես հայտնում է «People in Need» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գալուստ Նանյանը հարցումներին մասնակցածների 28 տոկոսը եղել են կանայք, 72 տոկոսը`տղամարդիկ. «Հարցվածների 58 տոկոսը Հայաստան է վերադարձել վերջին մեկ տարվա ընթացքում, 42 տոկոսը` ավելի քան մեկ տարի առաջ: Վերադարձածների գերակշիռ մասը կամավոր է ընտրել հայրենիք վերադառնալու որոշումը, ապաստանած երկրի իշխանությունների կողմից միայն 4 հոգի են վտարվել, որոնցից երեքի արտաքսումը կատարվել է տվյալ պետության հաշվին:



Վերադարձածների 67 տոկոսը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից, 22 տոկոսը` Եվրոպայից, մոտ 6 տոկոսը` հետխորհրդային տարբեր պետություններից, մնացյալ 5 տոկոսը` ԱՄՆ-ից, Կանադայից եւ Արգենտինայից»:



Հարցին, թե ինչու՞ էին ընտրել տվյալ երկիրը, հարցվածների 82 տոկոսը պատասխանել են, որ այնտեղ ունեցել են ընտանիքի անդամներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ, 28 տոկոսը նշել են լեզվին չտիրապետելու հանգամանքը, 10 տոկոսը կարեւորել են աշխատանք, բարձր վարձատրություն ունենալու հնարավորությունը, 6 տոկոսը վկայակոչել են ամուսնության հանգամանքն եւ ընտանեկան հարցերը, 2 տոկոսը` վիզային ռեժիմ չլինելու փաստը:



Մինչ հայրենիք վերադառնալը հարցվածների սոսկ 3 տոկոսն է, որ արտերկրում չի աշխատել կամ սովորել, իսկ մնացածը ունեցել են որոշակի զբաղվածություն, որի պատկերը եղել է այսպես` բիզնես- 23 տոկոս, արտադրություն, շինարարություն- 47 տոկոս, ապասարկում-11 տոկոս, ադմինիստրատիվ աշխատանք- 4 տոկոս եւ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ- 12 տոկոս:





 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---