ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԻՐԱՆՈՒՄ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՆԴԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը հայտարարել է երկրում տասներկու ջերմային էլեկտրակայանների կառուցման նպատակով տենդեր անցկացնելու մտադրության մասին: «Արմինֆո» գործակալության տվյալներով, տենդերին հավանաբար կմասնակցեն եւ հայկական ընկերությունները: Այդ տենդերով կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կկազմի 2 միլլիարդ դոլար: Հիշեցնենք, որ Հայաստանի էներգահամակարգը աշխատում է իրանականի հետ միասնական էլեկտրազուգահեռում: Յուրաքանչյուր տարի հանրապետությունը ամառային ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանում իր էլեկտրաէներգիայի մնացորդը, հետ ստանալով այն ձմռանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---