Արամ Ա. «Մերձավոր Արեւելքի եկեղեցիները շարունակելու են Երուսաղեմի եկեղեցիներին աջակցել»

PanARMENIAN.Net -
Փետրվարի 16-ին Երուսաղեմի Կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդ պատրիարք Սապահը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ Միշել Նսեյրոմի հետ այցելել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:



Արամ Ա-ին հանձնվել է Երուսաղեմի եկեղեցիների ուղերձը` խնդրանքով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ` երկրում քրիստոնյաների հանդեպ ստեղծված անթույլատրելի վերաբերմունքի համար:



Ուղերձը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի կառավարությունը:



Մեծի տանն Կիլիկիո գրասենյակից հաղորդում են, որ հյուրերն ընդգծել են քրիստոնյաների միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորությունը, քրիստոնյաների եւ իսլամական աշխարհի միջեւ երկխոսության ակտիվացումը եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում արտասահմանյան եկեղեցիների աջակցությունը:



Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոսն իր հերթին նշել է, որ Մերձավոր Արեւելքի եկեղեցիները շարունակելու են աջակցել Երուսաղեմի եկեղեցիներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---