Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները գերազանց են

PanARMENIAN.Net -
Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները գերազանց են: Իսրայելի ԱԳՆ ղեկավար Լիբերմանն ամեն ագամ կրկնում է, որ ձգտում է առավել բազմավեկտոր դարձնել Իսրայելի արտաքին քաղաքականությունը, քան դա նախկինում էր, երբ այն գործնականում պարփակված էր պաղեստինցիների հետ «խաղաղ գործընթացի», ԱՄՆ-ի հետ երկխոսության եւ ԵՄ մի քանի խոշոր երկրների հետ շփումների շրջանակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել IzRus.co.il պորտալի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլդշտեյնը: Ըստ նրա, Ադրբեջանը նավթի խոշորագույն առաքիչն է Իսրայել, Իսրայելում շուրջ 100 հազար նախկին ադրբեջանաբնակներ կան, ուստի, երկրների միջեւ ջերմ հարաբերություններ են հաստատվել:



«Իր կողմից Իլհամ Ալիեւը եւս բազմավեկտոր քաղաքականություն է վարում: Իրանը Ադրբեջանի հզոր հարեւանն է, Իրանում բնակվում են մի քանի տասնյակ միլիոն ադրբեջանցիներ, եւ հասկանալի է, թե ինչու են Բաքուն ու Թեհրանը համագործակցում: Չեմ կարծում, որ Իրանը կարող է խանգարել Ադրբեջանին շարունակել ու հաստատել տնտեսական, քաղաքական ու մշակութային հարաբերություններ Իսրայելի հետ: Ալիեւը պրագմատիկ քաղաքական գործիչ է, նա Իսրայելում դեսպանատան բացման պես «կտրուկ» քայլ չի անի: Մյուս կողմից, նա բավականին ուժեղ առաջնորդ է եւ թույլ չի տա այաթոլային թելադրել, թե ում հետ հանդիպել, ում հետ` ոչ: Հիշեցնեմ, որ ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը եւ նախագահ Շիմոն Պերեսն անցյալ տարվա հունիսին պատվավոր ընդունելություն ստացան: Եթե Թեհրանը չափազանց շատ «ծռի» ծառը, այն կջարդվի եւ Իրանը կկորցնի բարեկամ հարեւան երկիրը: Ուստի, Թեհրանը ժամանակ առ ժամանակ դեմարշներ կգործի, երբ բարձրաստիճան իսրայելցի քաղաքական գործիչներ այցելեն Բաքու: Ադրբեջանը կամ կանտեսի այդ գործողությունները, կամ կհայտարարի, թե «ինձ մի ասեք, թե ում հետ պետք է ընկերություն անել»: Ինչպես Երուսաղեմի, այնպես էլ Թեհրանի հետ Բաքուն շատ թելերով է կապված, իսկ դա նշանակում է, որ Ալիեւը բարեկամական հարաբերություններ կպահպանի երկու երկրների հետ, որոնք այդքան կարեւոր են իր եւ իր երկրի համար»,-ասել է Գոլդշտեյնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---