Հայաստանի կադետների եւ պատանիների սուսերամարտի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net -
Հայաստանի կադետների եւ պատանիների սուսերամարտի հավաքականը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 2-10-ը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:



«Մեր ֆեդերացիան որոշել է, որ մենք չենք մասնակցի եւ այդպես ավելի լավ կլինի մեր մարզիկների համար»,-ասել է Մադոյանը:



«Մենք, որպես կազմակերպիչներ, պետք է ընդունենք բոլոր մասնակից երկրներին: Այնպես որ, եթե Հայաստանը ցանկանա ժամանի Ադրբեջան, խնդիր չի լինի»,-azersport.com-ին է հայտարարել Ադրբեջանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռամին Մամեդովը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---