17 փետրվարի 2010 - 17:59 AMT
PanARMENIAN.Net -
Ռուսաստանը ԱՊՀ երկրներում կարող է տեղակայել վերջին սերնդի C-400 ՀՕՊ համալիրներ, եթե այդ մասին քաղաքական որոշում ընդունվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ շտաբի գեներալ լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկին:
«Քաղաքական ղեկավարության որոշման համաձայն, դրանք կարող են ծավալվել ամենուր», - ասել է Վոլկովիցկին մերձմոսկովյան Էլեկտրոստալ քաղաքում:
Նա ասել է, որ C-400 կարող են օգտագործվել հավաքական անվտանգության միասնական համակարգի, ինչպես նաեւ ԱՊՀ հակաօդային պաշտպանության շրջանակներում:
Գեներալը հավատացած է, որ C-400-ը գերազանցում է արտասահմանում կիրառվող նմանատիպ զենքերին: «Այս համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրն ու զարգացման հեռանկարն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն դեռեւս պետք է զարգանա, սակայն այն մշակումները, որ իրականացնում է «Ալմազ-Անտեյ»-ը, թույլ է տալիս ասել, որ ոչ մի երկրում այսպիսի հնարավորություններով եւ հեռանկարով նմանատիպ համալիր գոյություն չունի», - ասել է Վոլկովիցկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: